Հղիություն, ծննդաբերություն
|
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում եղել է կրկնվող անհաջող իմպլանտացիաներ, հղիության բազմակի ընդհատում և երբ կինը 37 տարեկանն անց է: Այդ ամենի պատճառը կարող է լինել էմբրիոնների քրոմոսոմային անառողջ վիճակը:
ՆԳԹ-ն ցուցված է նաև, եթե զույգերից մեկի մոտ կա քրոմոսոմային մուտացիա, կամ ընտանիքներում դիտվել են գենետիկ հիվանդություններ:
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումն օգնում է կրճատել արհեստական բեղմնավորման անհաջող փորձերը, ԱՄԲ-ի ժամանակ ընդհատվող հղիությունների քանակը և բարձրացնել հղիանալու հնարավորությունը:
ՆԳԹ տեսակները
Նախաիմպլանտացիոն գենետիկ մոնոգենային թեստավորում (ՆԳՄ Թ)․ նախկինում հայտնի էր որպես նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշում: Այն ուսումնասիրում է էմբրիոնները՝ կոնկրետ գենետիկ հիվանդության վերաբերյալ, պարզում էմբրիոնի՝ այդ հիվանդության հիվանդ կամ կրող լինելը:
Անեուպլոդների (երբ օրգանիզմի բջիջները պարունակում են փոփոխված թվով քրոմոսոմներ, որոնք չեն բազմապատկվում հապլոիդ թվից) նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորում (ԱՆԳ Թ)․ նախկինում հայտնի էր որպես նախաիմպլանտացիոն գենետիկ սքրինինգ, որի ժամանակ հետազոտվում են էմբրիոնի քրոմոսոմները՝ նրանց մուտացիաները բացառելու կամ հայտնաբերելու համար: Արգանդի խոռոչում տեղադրվում են միայն քրոմոսոմային առումով առողջ էմբրիոնները:
Կառուցվածքային խանգարումների նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորում (ԿԽՆԳ Թ)․ թույլ է տալիս հայտնաբերել քրոմոսոմների կառուցվածքային խանգարումներն այն դեպքերում, երբ ծնողներին հայտնի են մեկ կամ մի քանի քրոմոսոմների անոմալիաները (քրոմոսոմների պատռվածք կամ սեգմենտների ոչ ճիշտ միացում՝ տրանսլոկացիա, դելեցիա, դուպլիկացիա):
Ինչպե՞ս է իրականացվում էմբրիոնների ախտորոշումը
Վերոնշյալ հետազոտությունների համար անհրաժեշտ է իրականացնել մոտավորապես 5-6 օրական էմբրիոնների 5-10 բջիջների (բլաստոցիստների) բիոպսիա: Բջիջները վերցվում են լազերի օգնությամբ բլաստոցիստների արտաքին թաղանթից (տրոֆէկտոդերմ): Վերցված բջիջներն ուղարկվում են գենետիկ լաբորատորիա հետազոտության:
Նախապես էմբրիոնները սառեցվում են: Նոր ցիկլում տրանսպլանտացիա չի կատարվում: Թեստավորման արդյունքները ստացվում են 5-4 շաբաթում:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն